ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գիտնականները պարզել են Լուսնի բուրգի թունելների առեղծվածը

Գիտնականները պարզել են Լուսնի բուրգի թունելների առեղծվածը
28.10.2018 | 15:28

Գիտնականները ցնցող բացահայտումներ ենարել Մեխիկոյից հյուսիս–արևելք ընկած Տեոտիուական հնագիտական վայրում: Նրանք գաղտնի թունելներ են հայտնաբերել մեքսիկական ամենահայտնի Լուսնի բուրգի տակ, որոնք համարվում են «անցուղի դեպի այն աշխարհ», որտեղ փորձագետների կանխատեսմամբ՝ բազմաթիվ կմախքներ, գանգեր և այլ անհասկանալի իրեր կարելի է հայտնաբերել:

Լուսնի բուրգը մեծությամբ երկրորդն է Արևի բուրգից հետո և թվագրվում է մ.թ.ա. 200 թվական: Այս տեղանքում պեղումներն սկսվել էին 2017-ի հունիսին:
Տեոտիուական քաղաքը, ըստ գիտնականների, կառուցել են ացտեկներից առաջ այնտեղ բնակվող ցեղերը: Ենթադրվում է, որ ստորգետնյա թունելները նախատեսված են եղել այն աշխարհում հայտնված մարդկանց հետ կապ հաստատելու համար: Ստորգետնյա թունելներում տարիներ շարունակ զոհաբերություններ և այլ ծեսեր են անցկացվել:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ