ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտին. Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում Իդլիբում վերացնելու ահաբեկիչներին

Պուտին. Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում Իդլիբում վերացնելու ահաբեկիչներին
28.10.2018 | 15:29

Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգնելու սիրիացի զինվորականներին Իդլիբ նահանգում ահաբեկիչներին ոչնչացնելու հարցում, եթե գրոհայինները շարունակեն սադրանքները` Ստամբուլում քառակողմ գագաթաժողովի ավարտին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Թեև բռնության մակարդակը Սիրիայում զգալիորեն նվազել է, այնտեղ հավաքված ծայրահեղականների ոչնչացումը շարունակում է կարևորագույն խնդիր մնալ: Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան հնարավորինս շուտ կապահովի ընդդիմության նահանջը Իդլիբի ապառազմականացված գոտուց», - ընդգծել է Պուտինը: Նրա խոսքով՝ հանդիպման բոլոր մասնակիցները համամիտ են գլխավոր հարցի շուրջ` Սիրիայում երկարատև խաղաղության հասնել հնարավոր է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի, ՌԴ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ գագաթաժողովը խթան է սիրիական ողբերգության ավարտի համար: Ստամբուլում անցկացված հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ