ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում քննարկել են Սիրիայում գործողությունների համակարգմանն ուղղված միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իդլիբի դեէսկալացիոն գոտու հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Ըստ ՌԴ ԱԳՆ հայտարարության` «Քննարկվել են Սիրիայում իրականացվող գործողությունների համակարգման ջանքերին ուղղված քայլերը, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարին և փախստականների՝ հայրական տներ վերադարձին առնչվող հարցերը»:
Նախարարները բանակցել են Ստամբուլում Սիրիայի հարցով անցկացվող քառակողմ հանդիպումների շրջանակներում, որոնց մասնակցում են ՌԴ, Թուրքիայի, Ֆրանսիայի նախագահներն ու Գերմանիայի կանցլերը: