ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կառլես Պուչդեմոնը նոր կուսակցություն է ստեղծում

Կառլես Պուչդեմոնը նոր կուսակցություն է ստեղծում
28.10.2018 | 15:30

Կատալոնական Մանրեսա քաղաքում հոկտեմբերի 27-ին անցկացվում է Կատալոնիայի անկախությանը կողմնակիցների «Ազգային կոչ պետությանը» շարժման հիմնադիր համագումարը: DW.com-ը տեղեկացնում է` շարժումը նախաձեռնել է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը: Նրա կարծիքով՝ շարժումը 2019-ի հունվարին կվերածվի կուսակցության և պետք է միավորի կատալոնական ինքնիշխանության բոլոր կողմնակիցներին՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից` համատեղ նպատակը ունենալով Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու համար պայքարը:
Պուչդեմոնը համագումարին չի մասնակցել` նա Բելգիայում՝ է` խուսափելով Իսպանիայի արդարադատությունից: Անցյալ տարվա հոկտեմբերի անկախության հանրաքվեի տապալումից հետո Մադրիդը Պուչդեմոնի նկատմամբ քրեական գործ է հարուցել:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ