ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Գերմանիան ՄԱԿ-ին կոչ են արել ավելացնել Սիրիային օգնության ծավալը

Թուրքիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Գերմանիան ՄԱԿ-ին կոչ են արել ավելացնել Սիրիային օգնության ծավալը
28.10.2018 | 15:32

Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները ՄԱԿ-ին կոչ են արել ավելացնել Սիրիայի օգնության ծավալը՝ նշվում է Ստամբուլում քառակողմ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ: «(Երկրների ղեկավարները) ընդգծել են Սիրիայի տարածքում արագ, անվտանգ և անարգել մարդասիրական կազմակերպությունների մուտքն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասվում է փաստաթղթում: Կողմերը միջազգային հանրությանը կոչ են արել ավելացնել Սիրիայի Արաբական Հանրապետության օգնությունը:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ