Մեծ Բրիտանիայում ավելի քան 1 միլիոն մարդ խնդրագիր է ստորագրել Եվրամիության կազմից երկիրը դուրս բերելու հարցով նոր հանրաքվե անցկացնելու համար` հաղորդում է The Independent-ը: Այս պահին Բրիտանիայի կառավարությունը դեմ է Brexit-ի հարցով նոր հանրաքվեին: Խնդրագրի կազմակերպիչները հանդես են գալիս հօգուտ բրիտանացիների հնարավորության՝ «ասելու վճռորոշ խոսքը» ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցով: