ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ստամբուլում ավարտվել է Սիրիայի հարցով գագաթաժողովը

Ստամբուլում ավարտվել է Սիրիայի հարցով գագաթաժողովը
28.10.2018 | 19:44

Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գագաթաժողովը, որի օրակարգում Սիրիայի հակամարտության կարգավորումն է: Նախագահներ Ռեջեփ Էրդողանը, Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և կանցլեր Անգելա Մերկելը վերահաստատել են Սիրիայի պատերազմն ավարտելու հարցը ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական բանակցություններով լուծելու անհրաժեշտությունը:

«Սիրիայի խնդիրը պետք է լուծել ոչ թե զենքի, այլ քաղաքական երկխոսության եղանակով, և գագաթաժողովի անցկացումը վկայում է, որ կա դրա կամքը», - ասել է կանցլեր Մերկելը: Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ տեղեկացրել են, որ մինչև տարեվերջ կստեղծվի հատուկ կոմիտե, որի օրակարգում կլինի Սիրիայի ապագա սահմանադրությունը կազմելը: Դա, ըստ քառյակի, կստեղծի հիմք՝ Սիրիայում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ