ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի նախագահը նորանշանակ նախարարներին կոչ է արել դիմանալ ԱՄՆ-ի ճնշումներին

Իրանի նախագահը նորանշանակ նախարարներին կոչ է արել դիմանալ ԱՄՆ-ի ճնշումներին
28.10.2018 | 19:45

Իրանի խորհրդարանը հաստատել է 4 նոր նախարարներին` նրանց թեկնածություններն առաջադրել է նախագահ Հասան Ռոհանին: Նախագահը նրանց հորդորել է «դիմանալ ԱՄՆ-ի բանեցրած ճնշումներին, դիմադրել ու կռվել՝ անտեսելով պատժամիջոցների վերականգնումը»: Մոհամեդ Շարիաթմադարին ստանձնել է աշխատանքի, Ռեզա Ռահմանին՝ արդյունաբերության, Ֆարհադ Դեժպասանդը՝ տնտեսության և Մոհամադ Էսլամին՝ տրանսպորտի նախարարի պաշտոնը:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ