ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Դոնալդ Թրամփին

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Դոնալդ Թրամփին
28.10.2018 | 19:56

Հայաստանի վարչապետի ԺՊՆիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Փիթսբուրգի սինագոգում ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է11 մարդ: «Խոր ցավով տեղեկացանք Փիթսբուրգի սինագոգում անմեղ մարդկանց կյանքը խլած հարձակման մասին։
Խստորեն դատապարտում ենք բռնության ու անհանդուրժողականության այս զազրելի դրսևորումը և մեր համերաշխությունը հայտնում աշխարհում այլատյացության դեմ միասնական պայքար մղելու կոչերին։ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և ամերիկյան ողջ ժողովրդին։ Խնդրում եմ սփոփանքի և տոկունության խոսքեր փոխանցել զոհվածների և վիրավորների հարազատներին»։
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում 46-ամյա Ռոբերտ Բոուվերզը երեկ երեկոյան հրազենով ներխուժել է Փիթսբուրգի «Կենաց ծառ» սինագոգ և կրակ է բացել հրեա հավատացյալների վրա։ Սպանվել է 11 մարդ։ Կա առնվազն 6 վիրավոր, այդ թվում՝ 3 ոստիկան։

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ