ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԺ արտահերթ նիստը սկսվեց

ԱԺ արտահերթ նիստը սկսվեց
29.10.2018 | 14:06

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, այսօր ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ:
Նիստի ընթացքում կրկին կքննարկվեն Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, որոնք հոկտեմբերի 22-ի նիստում չընդունվեցին բավարար ձայներ չհավաքելու պատճառով:

Հոկտեմբերի 23-ին մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին կազմակերպել՝ նախագիծը ԱԺ արտահերթ նիստում կրկին քննարկելու համար: Քվորում կա, նիստը սկսվեց:

Դիտվել է՝ 284

Մեկնաբանություններ