ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ցուցարարներ են ձերբակալվել

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ցուցարարներ են ձերբակալվել
29.10.2018 | 14:07

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը 68 մարդու է ձերբակալել` չարտոնված բողոքի ակցիաներին մասնակցության համար` ծայրահեղականության մեջ մեղադրվող 10 ռուսաստանցիների դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ: Մոսկվայի Լուբյանկա հրապարակում Անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ մի քանի տասնյակ ցուցարարներ էին հավաքվել: Ոստիկանությունը ձերբակալել է 18-ին, երբ ցուցարարները երթ են սկսել մայրաքաղաքի կենտրոնում: Սանկտ Պետերբուրգի կենտրոնում ցույցի ընթացքում ձերբակալվել է 50 հոգի, այդ թվում` երկու լրագրող, նրանց հետագայում ազատ են արձակել: Ցուցարարները բողոքի ակցիա են անցկացրել ի պաշտպանություն ծայրահեղականության մեջ մեղադրվող 10 ամբաստանյալների: Ցուցարարները պնդում են, որ գործը իշխանությունների կողմից սադրանք է:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ