Վրաստանի նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին հաղթել է նախագահի ընտրությունների առաջին փուլում, սակայն բավարար ձայներ չի ստացել, որ վերջնական հաղթանակ տանի և խուսափի երկրորդ փուլից։ ԿԸՀ-ն հայտարարել է, որ ընտրատեղամասերի 99 տոկոսում քվեների հաշվարկի արդյունքներով՝ Զուրաբիշվիլին ստացել է ձայների 38․6 տոկոսը, երկրորդ տեղում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն` 37․7 տոկոսով: Երկրորդ փուլը կկայանա մինչև դեկտեմբերի 1-ը: Նախագահի ընտրություններին մասնակցությունը կազմել է 46.74%` քվեարկությանը մասնակցել է 1 637 000 քաղաքացի: