ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ավիաաղետ Ինդոնեզիայում․ օդանավում 189 մարդ է եղել

Ավիաաղետ Ինդոնեզիայում․ օդանավում 189 մարդ է եղել
29.10.2018 | 14:09

Ինդոնեզիայի Lion Air-ի ուղևորատար ինքնաթիռը, որում 189 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի անդամները, մայրաքաղաք Ջակարտայից ներքին չվերթ իրականացնելիս վթարի է ենթարկվել ու ընկել ծովը՝ Սումատրա կղզու մոտ:


«Հաստատվել է, որ օդանավը վթարի է ենթարկվել»` ասել է Ազգային որոնողական-փրկարարական գործակալության մամլո քարտուղար Յուսուֆ Լատիֆը:
Ինդոնեզիական Boeing-ի անձնակազմը կործանումից առաջ ինքնաթիռն օդանավակայան վերադարձնելու հարցում է արել` հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Բամբան Էրվանին: Lion Air ավիաընկերությունում ասել են, որ կործանված ինքնաթիռը շահագործման է հանձնվել օգոստոսից և պատրաստ էր թռիչքի: Սկսվել են րոնողափրկարարական աշխատանքները, հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորները և ուղևորների անձնական իրերը: Ինքնաթիռի բեկորները 30-40 մետր խորությամբ են գտնվում, ջրասուզակները պատրաստվում են սուզվել:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ