Շաբաթ երեկոյան Անգլիայի պրեմիեր-լիգայի Լեսթեր Սիթի – Վեսթ Հեմ խաղից հետո Լեսթերի նախագահ Վիշայ Շրիվադանապրաբհային պատկանող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Քինգ Փաուեր մարզադաշտի հարևանությամբ: Ուղղաթիռը 60 մետր բարձրանալուց հետո սկսել է պտտվել իր առանցքի շուրջը և վայր է ընկել: BBC-ն հաղորդում է, որ խնդիրը ուղղաթիռի պոչային հատվածում է եղել: Լեսթերի սեփականատերը վթարի ժամանակ ուղղաթիռի մեջ է եղել և մահացել է:
Շրիվապանապրաբհան թիմը գնել էր 2010-ին: 2015/16 մրցաշրջանում Լեսթերը Կլաուդիո Ռանյերիի գլխավորությամբ դարձել է Անգլիայի չեմպիոն