ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ստամբուլում հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը

Ստամբուլում հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը
29.10.2018 | 14:12

Ստամբուլում երեկ երեկոյան հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրանք մասնակցում էին քառակողմ գագաթաժողովին` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Թուրքիայի ղեկավարները քննարկում էին Սիրիայի հարցը:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ