ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գագիկ Ծառուկյան. Մեր շանսերը կախված է մեր ժողովրդից. ինչքան կմտածեն, այնքան էլ կտան

Գագիկ Ծառուկյան. Մեր շանսերը կախված է մեր ժողովրդից. ինչքան կմտածեն, այնքան էլ կտան
29.10.2018 | 15:58

Հարգելով թիմին՝ էսօր բոլորս եկել ենք, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քվեարկությանը մասնակցելուն։

«Մեր ամբողջ թիմն այստեղ է, որ բոլորն էլ տեսնեն ու ուրիշի սարքածը մեր վրա չդնեն։ Մեր խոսքը գործ է եղել, ինչ ասել, այն էլ արել ենք», - ասաց նա։ Հարցին, թե չունի՞ մտավախություն, որ ՀՀԿ-ն կրկին դեմ քվեարկի նախագծին, Ծառուկյանն ասաց. «Մեզնից ինչ կախված է, որը պետք է մեր ժողովրդին, մենք պատրաստ ենք 31 պատգամավորով այստեղ անել։ Մենք մեր խոստումը կատարել ենք»։ Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում հաջորդ ԱԺ-ում հայտնվելու իրենց շանսերը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Մեր շանսերը կախված է մեր ժողովրդից։ Ոնց կմտածեն, ինչքան կմտածեն, այնքան էլ կտան»։

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ