Պարոն Ծառուկյանն իր գործունեությունը հանձնել է կառավարման` լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե ի՞նչ գործ ունի գործարարը խորհրդարանում։ «Ի՞նչն է պատճառը։ Պարոն վարչապետը ձեզ ասեց, որ Ծառուկյանը մեծ սեփականատեր է, իր գործունեությունը հանձնել է կառավարման։ Եթե ինչ-որ բանով խանգարելու եմ իմ ժողովրդին, վնաս եմ բերելու, ես հրաժարվեմ, հարց չկա», - ասաց նա: