ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գևորգ Կոստանյանն առաջարկեց կողմ քվեարկել ԸՕ բարեփոխումներին

Գևորգ Կոստանյանն առաջարկեց կողմ քվեարկել ԸՕ բարեփոխումներին
29.10.2018 | 16:27

Որևէ մեկը չի ասում, որ ռեյտինգային համակարգը շատ վատն էր, դրա համար ենթակա է փոփոխման` Ազգային ժողովում ասաց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

«Ոչ, պարզապես ռեյտինգային համակարգը կատարել է իր աշխատանքը, ռեյտինգային համակարգը կարող է նաև ապագայում կատարել իր նշանակությունը, բայց հիմա, եթե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված ընտրվել է համամասնական ընտրական համակարգը, այսինքն՝ որպեսզի մեխանիկորեն մենք խթանենք կուսակցական համակարգի ստեղծմանը, կարծում եմ՝ սա շատ կարևոր որոշում է», - ասաց նա։ Գևորգ Կոստանյանը նշեց, թե հայաստանյան իրականության մեջ, այնուամենայնիվ, քննարկման առարկա դառնում է կուսակցությունը կոնկրետ անձերով պայմանավորված, կուսակցությունը կոնկրետ անձերի մասնակցությունը բացառելու տեսակետից։ «Չկա նման խնդիր, այս համակարգը, այս փոփոխությունները մեզ պետք են, որպեսզի մենք կուսակցական, քաղաքական համակարգը խթանենք», - ասաց նա։


ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ որևէ մեկը չի բացառում, որ հաջորդ ընտրական ցիկլում կարող է նորից անցում կատարվի դեպի մեծամասնականի կամ ռեյտինգայինի։ «Դա բացառված չէ , դա պայմանավորված է լինելու տվյալ պահին երկրում ստեղծված քաղաքական ու կուսակցական համակարգերի զարգացվածության ու կայացվածության աստիճանով», - նշեց Գ. Կոստանյանը։
Նա առաջարկեց կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին, իսկ հետո ինքը կողմ չքվեարկեց։

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ