ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ չգիտի նոր խորհրդարանում ընդդիմություն կլինի, թե կոալիցիայի անդամ։ «Ես նախօրոք ոչ մի բան չեմ ուզում ասել, ուզում եմ երկիրը զարգանա, որը իմ ժողովուրդն ուզի, ես դրա կողմնակիցն եմ։ Անձնական շահ չունեմ։ Եթե էսօր ամեն մեկը ուզում ա, ժողովրդի անունը օգտագործելով, ի հայտ գա, ապա Ծառուկյանն իր գործով է ապացուցել», - ասեց նա լրագրողների հետ ճեպազրույցում։ Ծառուկյանը նաև նշեց, որ ինքն է գլախվորելու նախընտրական ցուցակը:
«Այո, ես եմ գլխավորելու, ցուցակն էլ կազմելու եմ։ Դեռ մտածում եմ՝ ոնց կազմել, ոնց անել, որ փոփոխություններ լինեն», - ասաց նա։
Հիշեցմանը, թե ինքը խորհրդարանում շարունակում է ամենաշատ բացակայած պատգամավորը մնալ, Ծառուկյանն ասաց. «Ցանկացած օրենք ընդունելուց քննարկում եմ, համաձայնություն տալիս եմ։ Ցանկացած օրենք, ցանկացած խնդիր խմբակցությունում մենք քննարկում ենք, բոլորի վրա աշխատում ենք»։