«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը կարծում է, որ եթե «Ելք», ՀՅԴ, «Ծառուկյան» խմբակցության և ՀՀԿ-ից դուրս եկած պատգամավորները քվեարկեն կողմ, հնարավոր է 63 կողմ ձայն ապահովել Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունելու համար: «Մենք դեռ ժամանակ ունենք։ Ընդդմիջումից հետո դահլիճի պատկերը կերևա», - ասաց նա։
Հարցին՝ աշխատու՞մ են ՀՀԿ-ական այն պատգամավորների հետ, որ աջակցություն են հայտնել իրենց, Լենա Նազարյանն ասաց. «Նրանք հնարավորություն ունեն ներկա լինել և քվեարկել։ Այո, նրանց հետ աշխատում ենք»: