Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը խորհրդարանն արտահերթ նիստում չընդունեց: Օրինագծին կողմ էր 62 պատգամավոր, դեմ՝ 2-ը։ Քվեարկությունից առաջ ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը միտումնավոր ձգեց քվեարկությունը, որպեսզի խորհրդարանի նիստերի դահլիճից բացակայող պատգամավորները գան, մասնակցեն քվեարկությանը։ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և ընդունման համար անհրաժեշտ է 63 պատգամավորի ձայն։