ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արսեն Թորոսյան. Մենք ստեղ կտրված ամեն ինչից, պարզապես անտանելի պայմաններում աշխատում ենք

Արսեն Թորոսյան. Մենք ստեղ կտրված ամեն ինչից, պարզապես անտանելի պայմաններում աշխատում ենք
29.10.2018 | 16:42

Վերջին 10 տարիներին Նուբարաշենի հոգեբուժարանում առաջին անգամ վերանորոգում է արվում, մանկական բաժանմունքի պլաններ է գրվում, արևային կայան է տեղադրվում, այսինքն, այնպիսի բաներ են արվում, որ երբևէ մեկի մտքով չի անցել, այդ թվում՝ նախկին նախարարների, որ ուղղակի պատասխանատվություն են կրել այդ բժշկական հիմնարկների աշխատանքի համար, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ասուլիս էր հրավիրել, տեղեկացնելու, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան) տնօրեն Նարեկ Վանեսյանն այլևս չի պաշտոնավարելու։
Թորոսյանի խոսքով՝ բժշկական կենտրոնների տնօրենները փոխվում են և կշարունակվեն փոխվել, դա համաձայնեցվում է նաև իր հետ, քանի որ իրականացվող կադրային քաղաքականության պատասխանատուն ինքն է։


Հարցին, թե բժշկական համայնքի ներկայացուցիչներն այս օրերին տարբեր բաց նամակներով, այդ թվում ուղղված վարչապետին, դժգոհում են նախարարի կադրային քաղաքականությունից, ի՞նչ է պատրաստվում անել, Թորոսյանն արձագանքեց. «Պատրաստվում եմ շարունակել կադրային քաղաքականությունը։ Ես վարչապետի հետ խոսում եմ միշտ և կադրային քաղաքականությունից դժգոհություն ասածը վերացական հասկացություն է»։ Դիտարկմանը, թե Նարեկ Վանեսյանը բժշկական համալսարանում նախարարության կողմից ուղղորդված է միջադեպ հրահրել, քանի որ Արսեն Թորոսյանը խնդիրներ ունի բժշկական համալսարանի ղեկավարության հետ և ուզում է ցույց տալ, որ առողջապահության նախարարությունը բուհից ավելի բարձր է, նախարարը պատասխանեց.
«Առողջապահության նախարարության բարձրության ու ցածրության հարց չկա, տարբեր մարմիններ են՝ տարբեր գործառույթներով։ Եթե կարծում եք, որ դրանով մեր առավելությունը հաստատվեց, ես այդպիսի կարծիք չունեմ»։ Նախարարի խոսքով՝ ասելու շատ բան ունի, բայց դա «գործին պրակտիկորեն չի վերաբերում, այլ տարբեր իրադարձությունների ու անձամբ իրեն»։ Որպես օրինակ, նախարարը նշեց, թե ինքը 2 միլիոն դրամ աշխատավարձը թողել և այժմ 500 հազար դրամ աշխատավարձով նախարար է աշխատում։ «Շատերին թվում ա, թե մենք ստեղ ինչ-որ բամբակի և մանանայի մեջ թաթախված ենք ամբողջ օրը, բայց լրիվ հակառակն ա, մենք ստեղ կտրված ամբողջ օրը մեր ընտանիքներից, երեխաներից ու ամեն ինչից, պարզապես անտանելի պայմաններում աշխատում ենք։ Ես 2 միլիոն դրամ աշխատավարձից եկել եմ 500 հազար դրամ աշխատավարձին», - ասաց Արսեն Թորոսյանը:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ