ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գագիկ Հարությունյանը արձագանքել է Փաշինյանին

Գագիկ Հարությունյանը արձագանքել է Փաշինյանին
29.10.2018 | 16:45

Այսօր դատավորներն ավելի անկախ են, քան՝ նախկինում բոլոր մեխանիզմներով` լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե իշխանափոխությունից հետո բազմաթիվ դատավորներ խնդրի առաջ են կանգնել, զանգում են վճիռներ կայացնելիս և փորձում ուղղորդումներ ստանալ, Գագիկ Հարությունյանն ասաց. «Ես շատ կցանականայի, որ ցանկացած պաշտոնյա նման հայտարարութուններ անելիս նաև օրենքի պահանջը հաշվի առնի՝ եթե որևէ մեկը զանգում է կամ ինքն է զանգում, պետք է Բարձրագույն դատական խորհուրդն այդ մասին տեղյակ լինի, որպեսզի կարողանա իրականացնել օրենքով նախատեսված իր գործառույթը՝ և նրանց նկատմամբ, ովքեր զանգել են, և նրանց նկատմամբ, ում զանգում են»։ Նրա խոսքով՝ իրենք ոչնչի մասին տեղյակ չեն և միայն խոսակցություններից են փորձում իրականությունը կամ ինչ-որ բան պարզել։ Սակայն, արդյունքում՝ դատավորները հրաժարվում են ներկայացնել իրականությունը՝ հայտարարելով, թե իրենք որևէ զանգ չեն արել։


«Բայց, ինչպես ասում են, ծուխը առանց կրակի չի լինում։ Հնարավոր է՝ ինչ-որ մակարդակում, ինչ-որ մեկը ինչ-որ զանգ արել է։ Դա դատապարտելի երևույթ է, հակաօրինական է, հակասում է Դատական օրենսգրքի ու ապրիլի 12-ին ԲԴԽ-ի կողմից ընդունված որոշման պահանջին։ Եվ զանգողը, և զանգ ստացողը պարտավոր են Բարձրագույն դատական խորհրդին տեղյակ պահել, որպեսզի մենք կարողանանք համապատասխան վերաբերմունք արտահայտել», - հայտարարեց Գագիկ Հարությունյանը։ Հարցին, թե Փաշինյանի այդ հայտարարություններից հետո ինքը չի՞ փորձել կապ հաստատել նրա հետ, հասկանալ՝ ովքեր են զանգողները, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Որևէ ձևով մենք լիազորություն չունենք ծառայողական քննություն իրականացնելու»:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ