ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռոբերտ Քոչարյան. Իմ անցյալը, ներկան, փորձը թույլ կտան ինձ զգալի դեր խաղալ հայկական քաղաքականության մեջ

Ռոբերտ Քոչարյան. Իմ անցյալը, ներկան, փորձը թույլ կտան ինձ զգալի դեր խաղալ հայկական քաղաքականության մեջ
29.10.2018 | 16:47

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական lenta.ru կայքին հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ լուրջ անհանգստության հիմքեր ունի, ինչն էլ դրդում է իրեն ինչ-որ կերպ ազդել այդ գործընթացների վրա:

«Որքանով դա ինձ կհաջողվի՝ ցույց կտա ժամանակը, սակայն, կարծում եմ, որ իմ անցյալը, ներկան, փորձը թույլ կտան ինձ զգալի դեր խաղալ հայկական քաղաքականության մեջ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանն ի պատասխան լրագրողի հարցի, թե պատրաստ է ՀՀ երկրորդ նախագահը գլխավորել հայկական ընդդիմությունը: Լրագրողը նկատել է, որ մինչ Մարտի 1-ի գործով իր դեմ քրեական գործի հարուցումը ՀՀ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադառնալու ցանկություն չէր հայտնել: Սակայն քրեական գործի հարուցումից հետո նա նման ցանկություն է հայտնել, այս իրադարձություններն ինչ-որ կերպ կապվա՞ծ են միմյանց: «Սրանք զուգահեռ գործընթացներ են, սակայն խթանում են իրար: Հայաստանում իրավիճակի ու դրա զարգացման հնարավոր տարբերակների հետ կապված մտահոգություններս արդեն դրդել էին ինձ նման որոշման: Այստեղ մեծ հարց է՝ քրեական գործն ինքնի՞ն է հայտնվել, թե՞ նրա արդյունքում, որ իշխանությունները նկատեցին իմ ակտիվությունը՝ գնահատելով քաղաքական գործընթացներին մասնակցելու ձգտում... Ես մինչ քրեական գործի հարուցումը բավական ակտիվ խորհրդակցել եմ մարդկանց, քաղաքական գործիչների, նրանց հետ, ովքեր կիսում են իմ մտահոգությունը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ