ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհվել է «Լեստերի» սեփականատերը

Զոհվել է «Լեստերի» սեփականատերը
29.10.2018 | 17:07

Հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան անգլիական պրեմիեր լիգայում հանդես եկող >Լեստեր< ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է թիմի սեփականատեր, թաիլանդցի վաթսունամյա գործարար Վիչա Սրիվադխանապրաբխայի մահվան լուրը: Նա զոհվել է ուղղաթիռի պայթյունի հետևանքով:
Դեպքն եղել է թիմի տնային մազադաշտի հարևանությամբ: Սովորաբար այստեղից էր թիմի սեփականատերն ուղևորվում «Լեստերի» արտագնա խաղերին:


Ինքնաթիռը գետնից կտրվելուց հետո շատ արագ է վթարի ենթարկվել՝ հասցնելով շրջանցել մարզադաշտի տրիբունաները: Այն վայր է ընկել մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիի վրա: Վրա հասած ոստիկանները փորձել են հնարավորինս արագ արձագանքել եղածին, սակայն կրակը շատ աագ է տարածվել ու հետևել է ավերիչ պայթյունը:
The Gardian-ի վարկածով վթարը տեղի է ունեցել շարժիչի անսարքության պատճառով:
Թիմը լիգային գրավոր դիմել է «Սաուտեմպտոնի» հետ առաջիկա երեքշաբթի կայանալիք խաղը հետաձգելու խնդրանքով:
Ուղղաթիռում եղել է ընդհանուր թվով հինգ մարդ: Անձերի ովության մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չկա: Հաստատ է լոկ այն, որ վթարվածների մեջ չեն եղել թիմի մարզական տնօրենն ու Սրիվադխանապրաբխայի որդին, ով ակումբի փոխնախագահն է:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ