ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բոլսոնարուն հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում

Բոլսոնարուն հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում
30.10.2018 | 12:28

Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով ընտրվել էծայրահեղ աջ հայացքներ դավանող Ժաիր Բոլսոնարուն: Նա ստացել է քվեների 55, Բանվորական կուսակցության թեկնածու Ֆերնանդո Հադադը` 44․8 տոկոսը: Բոլսոնարուն նախկին բանակային սպա է, հանդես է գալիս ներգաղթի ծավալների և սոցիալական ծրագրերի ու անապահովներին տրամադրվող նպաստների կտրուկ կրճատման, հարկային բեռի թեթևացման օգտին:


Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Ժաիր Բոլսոնարուն հայտարարեց, որ պատրաստվում է ղեկավարել՝ «հիմնվելով Աստվածաշնչի և Սահմանադրության վրա»:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ