ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պեսկով. Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստման աշխատանքները սկսվել են

Պեսկով. Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստման աշխատանքները սկսվել են
30.10.2018 | 12:29

Մոսկվան և Վաշինգտոնը սկսել են Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի Փարիզում հանդիպման նախապատրաստման աշխատանքները, սակայն հանդիպման ձևաչափի մասին հստակ տեղեկություն դեռ չկա` ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հանդիպումը անցնելու է միջազգային մեծ միջոցառման շրջանակներում, այս պահին սկսում են մշակել հանդիպման տեխնիկական մանրամասները՝ որտեղ, երբ և ինչ ձևաչափով պետք է լինի այդ հանդիպումը», - հավելել է Պեսկովը։ Որևէ փաստաթուղթ չի նախատեսվում ստորագրել։

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ