2021-ին կայանալիք Բունդեստագի ընտրություններում Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը չի առաջադրվի ոչ որպես կառավարության ղեկավար և ոչ էլ որպես խորհրդարանի շարքային անդամ: Կանցլերը իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում:
նշել է, որ չի պատրաստվում պատասխանատու պաշտոն զբաղեցնել նաև Եվրամիության կառույցներում` Եվրոպական խորհրդարանի հաջորդ տարի կայանալիք ընտրություններից հետո: Մերկելի այս որոշման մասին հայտնի դարձավ Հեսենում և Բավարիայում վերջին օրերին կայացած տեղական ընտրություններում իշխող կուսակցության ստացած ձայներից հետո:
«2021-ից հետո ես այլևս չեմ հավակնի որևէ քաղաքական պաշտոնի»` Բեռլինում` իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) նախագահության նիստի ավարտին հայտարարել է Անգելա Մերկելը: «Կառավարությունը կորցրել է վստահությունը: Վերջին օրերի տեղական ընտրություններում կրած կորուստների ողջ պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա», - հայտարարել է նա: