ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ ԱԳՆ քննադատում է Ջոն Բոլտոնի երևանյան հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ քննադատում է Ջոն Բոլտոնի երևանյան հայտարարությունները
30.10.2018 | 12:32

ՌԴ ԱԳՆ հատուկ հայտարարությամբ քննադատել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի` Երևանում հնչեցրած հայտարությունները: «Օրերս Երևան այցի ընթացքում ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլտոնը հրապարակայնորեն պահանջել է, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կաղապարներից» (առանձնապես չէր թաքցվում, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին է): Նա նաև նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում», - նշված է հայտարարության մեջ:

«Բոլտոնը, բնականաբար, չմոռացավ նաև գովազդել ամերիկյան սպառազինությունը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն», - նշված է հայտարարության մեջ: «Այնուհանդերձ, Բոլտոնի երևանյան հայտարություններից ոչ բոլորն են արժանի քննադատության: «Ազատություն» ռադիոկայանին հոկտեմբերի 25-ին տված նրա հարցազրույցում հիանալի մի միտք է հնչել. «Հայաստանի համար հիմնարար կարևորություն ունի լիարժեք ինքնիշխան լինելը, կախվածությունից և անհարկի արտաքին ազդեցությունից զերծ մնալը»: «Լավ կլիներ, որ Ջոն Բոլտոնը փորձեր ըմբռնել սեփական խոսքերի իմաստը», - նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Հարց` իսկ ռուսները, որ նման հայտարարություն են արել, հասկացե՞լ են` ինչ են ասում:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ