ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Եվրատեսիլի նշանաբանը

Եվրատեսիլի նշանաբանը
30.10.2018 | 12:35

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի նշանաբանը լինելու է «Թույլ տուր քեզ երազել»: Մրցույթն անցկացվելու է 2019-ի մայիսի 14-18-ը՝ Թել Ավիվում: «Այս ոգեշնչող կարգախոսը ներկայացնում ու խորհրդանշում է այն ամենը, ինչ վերաբերում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Խոսքը վերաբերում է ինտեգրմանը, բազմազանությանը, միասնությանը: Կանգնելով բեմում, երազելով «Եվրատեսիլ»-ում հաղթելու մասին, համարձակ ու վստահ եղեք՝ ելույթ ունենալով համաշխարհային լսարանի առջև: Դա այն է, ինչ արժել երազել», - նշել է երգի մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը: Մրցույթի նշանաբանը հայտարարել են «Եվրատեսիլի» գործադիր տնօրենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հանդիպումից հետո, ճշտել են մամուլի ծառայությունում: «Եվրատեսիլ»-ի 64-րդ մրցույթը տեղի կունենա Թել Ավիվում՝ Իսրայելի տոնավաճառների կենտրոնում: Ստուգատեսի կիսաեզրափակիչները նշանակված են մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին:

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ