ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ երկրները հրաժարվում են ընդունել Իրանի հետ հաշվարկների մեխանիզմը

ԵՄ երկրները հրաժարվում են ընդունել Իրանի հետ հաշվարկների մեխանիզմը
30.10.2018 | 12:36

Բրյուսելը չի կարողանում մինչև նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելը գտնել ԵՄ որևէ երկիր, որը կհամաձայներ իրավաբանական հասցե դառնալ ընկերության՝ Իրանի հետ առևտրական հաշվարկների համար հատուկ մեխանիզմի (SVP) գրանցման նպատակով` գրում է Financial Times թերթը:

ԵՄ երկրները «զգուշանում են, որ Վաշինգտոնը կարող է իրենց պատժել քաղաքականապես կամ նույնիսկ լրացուցիչ պատժամիջոցների սահմանմամբ»: «Եվրոպական կառավարություններից ոչ մեկը չի ցանկանում դեմ գնալ ԱՄՆ-ին՝ իր մոտ տեղավորելով SVP»` ասել է եվրոպացի պաշտոնյան:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ