Բրիտանական հատուկ ծառայություններին հայտնի էր, որ էր Ռիադը թույլ է տվել ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի առևանգումը, հայտնում է The Daily Express-ը: Մեծ Բրիտանիայի հետախուզությունում չներկայացած աղբյուրների խոսքով՝ որսվել են Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների բանակցությունները: Նրանց իբր լրագրողին առևանգելու հրաման է տրվել, որը, ինչպես ասել են ակադեմիական շրջանակներում, պատրաստվում էր ապացուցել, որ Էր Ռիադը Եմենում քիմիական զենք է օգտագործել: Հրամանը տվել է «թագավորական շրջապատից» ինչ-որ մեկը, բայց ոչ գահաժառանգ արքայազնը: Լրագրողի դիմադրության դեպքում անհրաժեշտ էր գործել ըստ հանգամանքների:
Մեծ Բրիտանիան ծրագրերի մասին տեղեկացել էր միջադեպից 3 շաբաթ առաջ և սաուդյան կողմին էր դիմել կյանքի չկոչելու խնդրանքով: Գուցե արժեր Հաշոգիին տեղեկացնե՞լ: