ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շոյգու․ Միջուկային զենքի համաձայնագրից ԱՄՆ դուրս գալը լուրջ հետևանքներ կունենա Եվրոպայի համար

Շոյգու․ Միջուկային զենքի համաձայնագրից ԱՄՆ դուրս գալը լուրջ հետևանքներ կունենա Եվրոպայի համար
30.10.2018 | 12:42

ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն զգուշացնում է, որ միջուկային զենքի մասին համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ ծրագրերը «լուրջ հետևանքներ» կունենան Եվրոպայի համար: ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պետք է կշռադատեն 1987-ին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրված փոքր և միջին հեռահարության հրթիռները կրճատելու պայմանագրից դուրս գալու հետևանքները, ասել է Շոյգուն` հավելելով․ «Կարծում եմ՝ Եվրոպայում ոչ բոլորն են հասկանում, որ այդ որոշումը լուրջ հետևանքներ կունենա Եվրոպայի համար, եթե ավելի կոնկրետ՝ առաջին հերթին Եվրոպայի համար»:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ