ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ կմտնեն Իրանի նավթային սեկտորի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ կմտնեն Իրանի նավթային սեկտորի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները
30.10.2018 | 12:44

Նոյեմբերի 5-ին Իրանի նավթային հատվածի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն։ Իրանից նավթի երկու խոշորագույն գնորդները՝ Հնդկաստանը և Չինաստանը դիմադրում են գնումները զրոյի հասցնելու Վաշինգտոնի կոչին։ Դելին և Պեկինը պնդում են, որ
աշխարհում չկան իրանական նավթը փոխարինող նավթի բավարար ծավալներ:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ