«ՀՀԿ-ն մտադիր է տապալել հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում Համաներման որոշման ընդունումը, եթե նախագծում որոշ փոփոխություններ չիրականացվեն: ՀՀԿ-ականները պահանջելու են, որ համաներումը չտարածվի հանցափորձի համար դատապարտվածների վրա:
Օրինակ՝ մարդը դատապարտվել է սպանության փորձի համար, նա ցանկացել է մարդ սպանել, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել իրագործել իր նպատակը: ՀՀԿ-ականները համարում են, որ նման հանցագործների նկատմամբ ներողամտությունը չհիմնավորված է, որովհետև եթե նա ցանկացել է դիտավորությամբ մարդ սպանել, էական չէ՝ հասե՞լ է իր նպատակին, թե՞ ոչ: