ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լոռու մարզի 76 բենզագազալցակայաններից ընդամենը երկուսն են համապատասխանում սահմանված նորմերին

Լոռու մարզի 76 բենզագազալցակայաններից ընդամենը երկուսն են համապատասխանում սահմանված նորմերին
30.10.2018 | 17:12

Ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում առկա բենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների տարածքում սանհանգույցների առկայությանն ու դրանք ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարականի կատարման նպատակով մարզպետարանում ձևավորված աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է կատարել մարզի 76 բենզագազալցակայանում, այդ թվում՝ 37 բենզալցակայան, 38 գազալցակայան, 1 հեղուկ վառելիքի առևտրի կետ:

Արդյունքում պարզ է դարձել, որ դրանցից ընդամենը երկուսն են համապատասխանում սահմանված նորմերին:
-Ուսումնասիրված բենզագազալցակայաններից 14-ում սանհանգույցներ ընդհանրապես չկան, մնացածի սանիտարահիգիենիկ վիճակը խիստ անբավարար է, -ասաց մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը:
Ըստ նրա, սեփականատերերին 10-օրյա ժամկետ է տրվել բենզագազալցակայանները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ աշխատանքները մեկնարկելու համար, հակառակ դեպքում տույժ և տուգանքներ կկիրառվեն:
-Տասն օր անց կրկնակի ստուգումներ կկատարվեն,- նշեց Ա. Օհանյանը:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ