ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չինաստանը և Հնդկաստանը կշարունակեն նավթ գնել Իրանից

Չինաստանը և Հնդկաստանը կշարունակեն նավթ գնել Իրանից
30.10.2018 | 21:56

Չինաստանը և Հնդկաստանը մտադիր են գնել Իրանում արդյունահանված նավթը՝ չնայած նոյեմբերի 5-ից ուժի մեջ մտնող ամերիկյան նոր պատժամիջոցներին:
Վաշինգտոնը միջազգային համայնքին կոչ է արել նոյեմբերի 5-ից ընդհանրապես դադարեցնել հումքի գնումն Իրանից, սակայն Չինաստանը և Հնդկաստանը շարունակելու են գնումները` չունեն անհրաժեշտ քանակով նավթ ձեռք բերելու այլ աղբյուրներ: Իրանական նավթի հիմնական գնորդներից մեկը համարվող Չինաստանը հայտարարել է, որ չի կարող հրաժարվել գնումներից՝ չնայած ամերիկյան շուկայում բիզնեսն արգելելու Վաշինգտոնի սպառնալիքին: Ճապոնիան և Հարավային Կորեան արդեն հրաժարվել են իրանական նավթից:


Իրանի փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին ասել է, թե չի ենթադրում, որ իրանական նավթի օրական վաճառքն իջնի մեկ միլիոն բարել ցուցանիշից, թեպետ, իհարկե, ավելի ցածր կլինի, քան այս տարվա ապրիլին գրանցված ռեկորդային 2․5 միլիոն բարելը: Չինաստանն Իրանից օրական ստանում է 500- 800 հազար բարել նավթ: Այդ վառելիքի գինն ամսական կազմում է 1․5 միլիարդ դոլար:
Երկրորդ խոշոր գնորդ Հնդկաստանը հայտարարել է, թե ԱՄՆ պատժամիջոցները համարում է միակողմանի, քանի որ սահմանվել են առանց ՄԱԿ-ի հավանության:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ