ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, Փաշինյանին կողմ չի քվեարկելու

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, Փաշինյանին կողմ չի քվեարկելու
30.10.2018 | 21:58

ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու` ասել է ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշեց, որ նոյեմբերի 1-ին ՀՀԿ-ն չի պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։

«ՀՀԿ-ի բոլոր քաղաքական հայտարարությունները հստակ են, ուղիղ են և տրամաբանական են, հետևաբար ՀՀԿ-ն նոր թեկնածու չի առաջադրելու,-ասել է Շարմազանովը՝ շարունակելով,- դեմ լինելով դեկտեմբերին հապճեպ ընտրություններին, այնուամենայնիվ, մենք չենք պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը։ Եթե դահլիճում լինեմ, դեմ կքվեարկեմ, կամ չեմ մասնակցի, էականը կողմ չքվեարկելն է, որովհետև և մայիսի 1-ին, և մայիսի 8-ին, և դրանից հետո, և այս վեց ամսում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը լավ հռետոր է, բայց վատ վարչապետ»։
Ազգային ժողովի «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունների և Հանրապետական խմբակցությունից անջատված պատգամավորները վարչապետի պաշտոնում այսօր առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ նորից չընտրվելու պայմանով:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ