ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է

Նիկոլ Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է
30.10.2018 | 21:59

Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրացավ ժամը 18-ին, առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Աժ 43 պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ առաջադրեցին վարչապետի թեկնածու:


Եթե առաջին ընտրության դեպքում վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը խորհրդարանական բոլոր խմբակցություններն ունեն, երկրորդ անգամ թեկնածուին կարող են առաջադրել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ այսինքն 35-ը: Հավաքվել է 43 ստորագրություն` ՙԵլքին՚, «Ծառուկյան» դաշինքին միացել են ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ
Նպատակը այս անգամ ևս Փաշինյանի չընտրվելն է։ Գործող Ազգային ժողովը կարձակվի, եթե խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետ: Առաջին անգամ Ազգային ժողովը Փաշինյանին չընտրեց հոկտեմբերի 24-ին: Վարչապետի պաշտոնից նա հրաժարական տվեց հոկտեմբերի 16-ին, որ դեկտեմբերի սկզբին տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ