ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կարեն Քոչարյան. Ոչ մի նախարարի մասին ոլորտի մասնագետների կողմից այդքան բողոք չի եղել, որքան առողջապահության

Կարեն Քոչարյան. Ոչ մի նախարարի մասին ոլորտի մասնագետների կողմից այդքան բողոք չի եղել, որքան առողջապահության
30.10.2018 | 22:03

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Facebook-ի իր էջում, դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, գրել է. «Թեև Դուք ազատեցիք աշխատանքից Ձեր ընկեր Նարեկ Վանեսյանին, սակայն ոչ թե դատապարտեցիք նրա լկտի պահվածքը բժշկական համալսարանում, այլ մի բան էլ մուննաթ եկաք բաց նամակ գրողների վրա, որ «այդ քայլը Ձեր դեմ էր ուղղված»: Կարծում եմ, որ Ձեր դեմ ուղղված էին բացառապես Ձեր ընկերոջ քայլերը... և ուրիշ ոչ մեկինը: Ես արդեն մի քանի ամիս է՝ ուշադիր հետևում եմ կառավարության գործունեությանը և, հավատացեք, այնքան բողոք, ինչքան Ձեր գործունեության հետ կապված է եղել (հատկապես ոլորտի մասնագետների կողմից), ոչ մի նախարարի կամ ոլորտի ղեկավարի հետ կապված չի եղել: Նման պարագայում երևի թե արժե հիշել Չերչիլի խոսքերը, որ «աշխարհը, երկիրը կամ ընտանիքը փոխելու փոխարեն, նման իրավիճակում գուցե արժե փոխել Ձեզ»»:

Կարեն Քոչարյանը նաև նշել է, որ մարդկայնորեն հասկանում է առողջապահության նախարարի ռեակցիան՝ իր հիվանդության վերաբերյալ հրապարակումների մասով և գտնում է, որ մեր ԶԼՄ-ները պետք է վերջ տան մարդու անձնականի հետ կապված հրապարակումներին՝ էական չէ հիմնավոր, թե անհիմն:

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ