ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ հռչակագիր են ընդունել` անդրադարձել են նաև Արցախի հարցին

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ հռչակագիր են ընդունել` անդրադարձել են նաև Արցախի հարցին
30.10.2018 | 22:05

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները՝ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուն ու Էլմար Մամեդյարովը, Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հռչակագիր են ընդունել, որում անդրադարձ կա նաև Արցախի հիմնախնդրին: Հռչակագրում, ի թիվս այլնի, ընդգծված է բոլոր հակամարտությունների՝ «խաղաղ ճանապարհով ու միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելով կարգավորման անհրաժեշտությունը»: Հատուկ ընդգծվել է արցախյան հակամարտության՝ տվյալ սկզբունքների հիման վրա կարգավորման կարևորությունը:


Նախօրեին էլ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների 7-րդ եռակողմ հանդիպմանը Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, հայտարարել է, որ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որ հարցը լուծվի Ադրբեջանի օգտին»:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ