ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չավուշօղլուն ընդգծել է Ադրբեջանին և Վրաստանին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը

Չավուշօղլուն ընդգծել է Ադրբեջանին և Վրաստանին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը
30.10.2018 | 22:06

Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի, և Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ մամուլի ասուլիս ժամանակ Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Թուրքիան միշտ պաշտպանել է Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։


«Մենք կշարունակենք աշխատանքներ իրականացնել Վրաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի այդ երկու երկրների խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքին համապատասխան և տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»,- ըստ parstoday.com-ի՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ