Հետք պարբերականը տեղեկություն է հրապարակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքի մասին է: Ըստ տեղեկության, Ավինյանի ստեղծած եւ չրի արտադրությամբ զբաղվող ընկերությունը 2018-ին հայտ է ներկայացրել եւ 35 հազար դոլար դրամաշնորհ ստացել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:
Հիմնադրամի նախագահը օրերս նշանակվել է գյուղատնտեսության նախարար, եւ կարծիք կա, որ նշանակման լոբբինգը արել է Տիգրան Ավինյանը: Հայտը ներկայացվել է մինչեւ թավշյա հեղափոխությունը, դրամաշնորհը ստացվել է՝ երբ Տիգրան Ավինյանն այլեւս փոխվարչապետ էր: Նրա խոսնակը ասել է, որ դրամաշնորհի հայտի գործընթացը անցնում է անկախ հանձնաժողովի քննություն եւ չի եղել որեւէ կոռուպցիա: