ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գուրգեն Արսենյանը բանակցում է ՀԱԿ-ի հետ արտահերթին դաշինքով մասնակցելու հնարավորությունը

Գուրգեն Արսենյանը բանակցում է ՀԱԿ-ի հետ արտահերթին դաշինքով մասնակցելու հնարավորությունը
31.10.2018 | 14:27

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Աժ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը ինտենսիվ քննարկումների մեջ է տարբեր քաղաքական ուժերի և անհատ գործիչների հետ: Նա քաղաքական ուժերից մեկի առաջնորդի հետ քննարկել է Միացյալ աշխատավորական կուսակցություն-Հայ ազգային կոնգրես դաշինքի ձևավորման հարցը: Արսենյանը ՀԱԿ-ի հետ բանակցում էր նաև 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, բայց բանակցությունները արդյունք չտվեցին և ՄԱԿ-ը չմասնակցեց ընտրություններին:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ