Համաներում հայտարարելու մասին որոշման նախագծի վերաբերյալ ՀՀԿ-ն ունի վերապահումներ։ «Նախագծում կա մի քանի հոդված, որոնց վերաբերյալ մանրամասն անդրադարձ պետք է կատարվի», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ համաներում չպետք է լինի սոսկ մարդասիրական։