ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀ-ում թմրանյութի մաքսազերծում չկա. բերվում են մաքսանենգ ճանապարհով

ՀՀ-ում թմրանյութի մաքսազերծում չկա. բերվում են մաքսանենգ ճանապարհով
31.10.2018 | 14:32

2018-ը մաքսային իրավախախտումների դեմ պայքարի հարցում եղել է ԱԱԾ և ոստիկանության սերտ համագործակցության տարի` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը՝ ամփոփելով 2018-ի 10 ամիսների տվյալները:


«2018-ի ընթացքում կանխվել է մաքսային իրավախախտումների 126 դեպք, որից 70-ով քրգործ է հարուցվել», - ասաց Վարդանյանը: Նա ընդգծեց, որ գրանցվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության աննախադեպ խմբաքանակներ: «Հանցագործները փորձել են ՀՀ ներկրել 4 կգ կոկային, մոտ 0.5 կգ հերոին, 3 գրամ մեթադոն, 2 կգ ափիոն, 6 գրամ հաշիշ, 4 կգ մարիխուանա, թմրանյութեր պարունակող քաղցրավենիք: Կանխվել են արտահանման մոտ 8 կգ ափիոնի և 13 կգ մետամֆետամինի արտահանման փորձեր», - նշեց նա: Հայտնաբերվել են փոստային առաքմամբ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենության փորձեր: Փորձ է արվել ԱՄՆ-ից ներմուծել հաշիշի յուղ պարունակող էլեկտրոնային ծխախոտներ, Եվրոպայից՝ հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող դեղահաբեր: «Հայտնաբերել ենք 22 կգ դեղորայք, որոնցից 3000 դեղահաբը թմրանյութ և հոգեմետ դեղ է պարունակում: Ուզում եմ տեղեկացնել մեր բոլոր քաղաքացիներին, որ փոստով ոչ մի տեսակի դեղորայք չի թույլատրվում տեղափոխել», - ասաց Վարդանյանը: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում թմրանյութի մաքսազերծում չկա, դրանք բերվում են մաքսանենգ ճանապարհով ու քրեորեն պատժելի են:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ