«Փաստ»-ի տեղեկություններով` Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարար:
Կառավարությունը բազմաթիվ դժգոհություններ է ստացել առողջապահության ոլորտի կազմակերպիչներից ու անվանի բժիշկներից, որ պահանջել են համակարգից հեռացնել Արսեն Թորոսյանին ու նրա նշանակած անհավասարակշիռ կադրերին: Առողջապահության նախարար նշանակվելու է ՀՀ և ԱՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Ըստ ոլորտի մասնագետների՝ նա մեծ հարգանք է վայելում բժշկական համայնքում, և հույս կա, որ նրան կհաջողվի ոտքի կանգնեցնել Թորոսյանի ու նրա կադրերի կողմից խոր անդունդ գլորվող առողջապահական համակարգը: