«Ժամանակը» գրում է, որ Կուսակցությունների մեծամասնությունը տրվել է խուճապի: ԸՕ փոփոխությունների տապալումը էականորեն դժվարացնելու է նրանց մասնակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Եթե ԸՕ փոփոխություններով հավանական էր 2 տոկոս հավաքած կուսակցության խորհրդարանում հայտնվելը, արդեն անհնար է: Բացի այդ, կուսակցությունների մեծամասնությունը չունի համապատասխան ռեյտինգային թեկնածուներ, և այդ հանգամանքը էականորեն նվազեցնում է ընտրություններին մասնակցելու նրանց հնարավորությունը: Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը օրերին ակտիվորեն քննարկվում է ՕԵԿ-ում, ՀԱԿ-ում, «Ժառանգությունում» և բազմաթիվ այլ քաղաքականապես ակտիվ կուսակցություններում: