ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արտակ Զեյնալյան. Համաներումը ՔԿՀ–ները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում, բացառապես մարդասիրական ակտ է

Արտակ Զեյնալյան. Համաներումը ՔԿՀ–ները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում, բացառապես մարդասիրական ակտ է
31.10.2018 | 14:39

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» հարցը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Նա հիշեցրեց վիճակագրական տվյալները՝ ՔԿՀ-ներում կալանավորված և դատապարտված անձանց թվի վերաբերյալ:


ՔԿՀ-ներում կալանավորված և դատապարտված անձանց թվաքանակն է 2888, ամբողջ մահճակալների թիվը՝ 5346, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կա 644 կալանավոր և դատապարտյալ, իսկ տեղերի քանակը 780 է, «Վարդաշեն» ՔԿՀ-ների տեղերի քանակն է 349, դատապարտյալների և կալանավորների թիվը 150 է:
«Սա ներկայացնում եմ այն նպատակով, որ պարզ լինի, որ համաներումը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում, բացառապես մարդասիրական, հումանիտար ակտ է, կոչված է հաշտության, համերաշխության, և իրականացվում է ի նշանավորումն Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի»,- ասաց Զեյնալյանը: Նա ներկայացրեց անձանց այն խմբերը, որոնց վերաբերում է համաներումը՝ առավելագույնը 4 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձինք, առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված սոցիալական այնպիսի խմբեր, որոնց մեջ ներառված են 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, 3 և ավելի անչափահաս երեխա ունեցողները, 60 տարեկան լրացած, հղի կանայք: Համաներումը տարածվում է 2016-ի հունիսի 17-ից հուլիսի 31-ը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջինիս հետ հանցակցած, 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար դատապարտված անձանց վրա, եթե չեն առարկում պատանդառված կամ ֆիզիկական վնաս կրած տուժողները, բայց դա չի տարածվում այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան:


Արտակ Զեյնալյանն ասաց, որ ՔԿՀ–ներում պահվող անձանցից պատժից կազատվի 270-ը՝ դատապարտյալների 15 տոկոսը, պատժի չկրած մասը կկրճատվի, և ընդհանուր առմամբ հիմնարկներում պահվող 660 դատապարտյալների նկատմամբ կկիրառվի համաներում, որը կազմում է դատապարտյալների ընդհանուր թվի 36 տոկոսը: «Նախորդ տարիների համաներումների համեմատ սա ամենաշատ շահառուն ունեցող համաներումն է»,- ամփոփեց նա:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ