ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Doing Business. Հայաստանը բարելավել է դիրքերը

Doing Business. Հայաստանը բարելավել է դիրքերը
31.10.2018 | 21:19

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսություններն ավելացրեցին բարեփոխումների իրականացման տեմպը՝ ներպետական փոքր ու միջին ձեռնարկությունների համար գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը բարելավելու նպատակով, ասվում է Համաշխարհային բանկի խմբի հրապարակած՝ «Գործարարություն 2019 ուսուցում բարեփոխման համար» զեկույցում:

Անցյալ տարի տարածաշրջանում իրականացվել է 54 բարեփոխում՝ նախորդ տարվա 43-ի դիմաց: Տարածաշրջանի գրեթե բոլոր 23 տնտեսություններն իրականացրել են բարեփոխումներ, որոնք օգնում են աշխատատեղերի ստեղծմանը և մասնավոր ձեռնարկատիրության խթանմանը: Տարածաշրջանում են գտնվում «Գործարարություն» զեկույցի վարկանշային աղյուսակի այս տարվա լավագույն տասնյակում հայտնված տնտեսություններից երկուսը, Վրաստանը բարձրացել է 6-րդ տեղը, իսկ Մակեդոնիայի ՆՀՀ, մեկ կետով դիրքը բարելավելով, զբաղեցրել է 10- րդ տեղը:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ